Ռևանշիստները մտածեցին՝ իշխանություն գալու շանս կա․ չեն հաշտվել, որ ժողովուրդն է ձևավորում իշխանություն․ Հերիքնազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ

-Տիկի՛ն Տիգրանյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելո՞ւ են, թե՝ ոչ։

-Այո՛, լինելու են։ «Իմ քայլը» խմբակցությունը և մեր քաղաքական ուժը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկում են որպես ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծում, որպես այս լարվածությունը պարպելու միջոց, հանրային համերաշխության հասնելու գործիք։

-Այսօր փողոցում գտնվող ընդդիմադիրներից որոշները հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ընտրությունները։ Մինչդեռ, ընտրությունները դիտարկած կազմակերպությունները հենց նրանց ընտրակեղծիքներն են տարիներ ի վեր բացահայտել և փաստագրել։ Ձեր մեղավորությունը չե՞ք տեսնում, որ երբեմնի ընտրակեղծարարները դատարանի առաջ չեն կանգնել, ավելին՝ ձեր ուժին են մեղադրում ընտրակեղծիքների մեջ։ Ինչո՞ւ արդարության վերականգնում այդպես էլ տեղի չունեցավ։

-Որոշ չափով համաձայն եմ Ձեզ հետ՝ արդարության վերականգնման մասով։ Եթե հիշում եք՝ արդարության վերականգնման գործիքներից մեկն անցումային արդարադատությունն է, որը պետք է անդրադարձ կատարեր նաև բոլոր ընտրակեղծիքներին։ Դա հռչակված է, նախագիծն ընդունված է, և եթե հետևել եք դատաիրավական բարեփոխումների մեր ծրագրին, ապա կա նաև նախագիծ՝ Փաստահավաք խումբ ձևավորելու մասին։

-Ի դեպ՝ Փաստահավաք խումբը պետք է ձևավորված լիներ արդեն 2021-ի հունվարին։

-Այո՛, որոշ գործընթացներ նախորդ տարի․․․ 2020 թիվը կորսված տարի եմ համարում ամեն առումով, և նաև այդ ռազմավարությունից բխող գործողությունները հետ մնացին, բայց նաև հենց դրա շրջանակում քննարկման ենթակա էին անկախացումից ի վեր բոլոր տարիների ընտրակեղծարարության դեպքերը։

-Հիմա պետք է մոռանա՞լ անցումային արդարադատությունը։

-Հիմա էլ չմոռացանք՝ անցումային արդարադատությունը կա, մեր օրակարգում մնացել է, նախագիծը դեռ լրամշակման փուլում է, կգա Ազգային ժողով, հետևաբար՝ այդ մասին չենք մոռացել։ Բայց ես ուզում եմ հիշեցնել կարևոր մի բան․ երբ Վազգեն Մանուկյանը նշանակվում էր Հանրային խորհրդի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրեց նրա հանդեպ նախկինում դրսևորված անարդարության համար, ինչը ևս անցումային արդարադատության գործիք է։ Անցումային արդարադատությունը միայն այն չէ, որ բացահայտեն և պատժեն, անցումային արդարադատությունը նաև համերաշխության ձեռք մեկնելու կամ ներողություն խնդրելու գործիքակազմ է պարունակում, ինչն արվեց։

Մյուս կողմից՝ տեսեք, երբ «17»-ից են գալիս պահանջները, տեսնում ենք, որ դրանցում շատ քիչ են ռացիոնալ կամ կառուցողական մտքերը։ Չեմ կարող ասել՝ ժողովրդի էմոցիոնալ ալիքի վրա, թե՞ հետո ձևավորվեց այդ «17 պլյուս-մինուսը», համենայն դեպս, սկզբնական կարգախոսը վարչապետին հեռացնելն էր՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վերանայելու և անվտանգային հարցեր լուծելու նպատակով, հիմա արդեն նրանց բառապաշարում փաստաթղթի մասին խոսք չկա։ Հասկացան, որ իրագործելի չէ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փոխելը, հետևաբար՝ պարզ է, որ իրենց մտահոգությունն ամենևին էլ անվտանգային խնդիրները չեն, այլ շատ հարմար շանս էր ռևանշիստներին՝ իշխանության գալու։ Երկու տարի իրենք չեն հաշտվել այն իրականության հետ, որ ժողովուրդը կարող է իր քվեարկությամբ ձևավորել իր ուզած իշխանությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան