Sputnik V-ով պատվաստվածների շրջանում մահվան դեպք չի գրանցվել․ ՏԱՍՍ

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Ռուսական Sputnik V-ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մինչ այժմ մահվան դեպք չի արձանագրվել: Այս մասին այսօր հայտարարել է Գամալեի անվան համաճարակաբանական և միկրոկենսաբանական ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար, Sputnik V-ի մշակող Ալեսքանդր Գինցբուրգը․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Նրանք, ովքեր պատվաստվել են, երաշխավորված են, որ ստիպված չեն լինի հոսպիտալացվել և վիրուսը չի հասնի նրանց թոքեր։ Այսինքն ՝ ծանր դեպքեր, էլ չեմ ասում մահվան մասին, քովիդով վարակված և պատվաստվածների մոտ չեն հայտնաբերվել», – ասել է նա:

Ըստ Գինցբուրգի՝ աշխարհի տարբեր երկրներից անկախ փորձագետներ նշել են Sputnik V-ով պատվաստման լուրջ կողմնակի ազդեցությունների բացակայության մասին:

«Արգենտինայում պատվաստանյութի մեծ հսկողություն է իրականացվել: Այնտեղ Sputnik V-ով պատվաստվել է ավելի քան 300․000 կամավոր: Տեղի Առողջապահության նախարարության զեկույցի համաձայն ՝ պատվաստվածների մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել»,- ասել է Գինցբուրգը։

Նա հավելել է, որ պատվաստումից հետո կարող են առաջանալ միայն այն կողմնակի ազդեցությունները, որոնք նշված են դեղամիջոցի ցուցումներում, այն է՝ ջերմության բարձրացում մինչև 38 աստիճան, գլխացավ, մկանային ցավեր, ներարկման տեղում կարմրություն:

Նշվում է, որ Sputnik V պատվաստանյութի արտադրված դեղաչափի քանակը մինչ օրս գերազանցում է 10 միլիոնը։: