Բրազիլիայում համավարակի մեկնարկից ի վեր առողջապահության 3-րդ նախարարին են աշխատանքից ազատում. REUTERS

Լուրեր

14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
Բոլորը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրում նոր առողջապահության նախարար կնշանակի։ Կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր՝ նա կդառնա երկրի առողջապահական գերատեսչության չորրորդ նոր ղեկավարը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ ներկայիս նախարար Էդուարդո Պասուելոն հեռացվում է պաշտոնից, քանի որ երկրում COVID-19 դեպքերը դուրս են գալիս վերահսկողությունից, և որ նրա պաշտոնավարման վերջին շաբաթն ամենամահաբերն է եղել կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր:

Ըստ Բոլսոնարուի՝ ավելի քան 279․000 բրազիլացի է մահացել վարակի բռնկման սրացման հետևանքով։ Բացի այդ, անցյալ շաբաթ Բրազիլիայում ավելի շատ մարդ է մահացել, քան ցանկացած այլ երկրում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի առողջապահության ներկայիս նախարարը բանակի գեներալ է և բժշկական կրթություն չունի: Նա քննադատվել է հանրային առողջապահական փորձի բացակայության և COVID-19-ի դեմ պայքարում չփորձարկված դեղամիջոցներ կիրառելու՝ Բոլսոնարոյի ջանքերին աջակցելու համար՝ միևնույն ժամանակ թերագնահատելով սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը:

Ըստ Reuters-ի՝ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում նոր նախարար կարող է դառնալ բժիշկ, Բրազիլիայի սրտաբանների միության նախագահ Մարսելու Կեյրոգան:

 

Նելլի Մելքոնյան