Նույն խնդիրները ինչ մենք ունենք, ունեն աշխարհի առաջատար քաղաքները․ Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու այսօրվա նիստին անդրադարձավ 2020 թվականի բյուջեի կատարողականի ցուցանիշին՝ նշելով, որ անգամ աշխարհի ամենամեծ երկրների տնտեսություններն են շատ մեծ վնասներ կրել Քովիդ-19-ի պատճառով, իսկ Երևանը նաև նախորդ տարվա երկրորդ կեսին մեկ այլ արհավիրքի՝ պատերազմի բախվեց, որը ևս ցուցանիշների անկման վրա մեծ ազդեցություն է ունեցել:

«Սկսենք կորոնավիրուսից: 300 միլիոնի միայն անցումների տենդերներ էին դրված, մարդիկ չեն եկել չեն մասնակցել, որովհետև մարդը հասկանում է, որ գա մասնակցի, հաղթի, էս սահմանափակումների վիճակում չի կարողանալու կատարել աշխատանքները և, բնականաբար, ընկնելու է «սև ցուցակ»: Բոլորն անընդհատ հույս էին փայփայում, որ այս վիճակը կանցնի, և տարվա երկրորդ կեսից կսկսեն նորմալ աշխատել… Այն խնդիրները, ինչ մենք ունենք, ունեն նաև աշխարհի լավագույն քաղաքները…

Եթե դրանով միայն սահմանափակվեր 2020 թվականը, մենք Աստծուց շատ շնորհակալ կլինեինք: Բայց եկավ երկրորդ արհավիրքը, որը կարելի է ասել՝ ջնջեց բոլորիս պլաններն ու ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի դրա հետ կատարողականը՝ շատ ուղիղ: Նախ՝ սկսենք նրանից, որ մարդկային ռեսուրսը ուղղվեց դեպի մոբ, շինարարական տեխնիկան ամբողջությամբ ուղղվեց դեպի ռազմաճակատ, այսինքն՝ բացարձակ կանգնեցին շինարարական աշխատանքները:

Եվ էս պարագայում ասել՝ դե, ամեն ինչը չի կարելի գցել կորոնավիրուսի ու պատերազմի վրա, ոչ մեկը ոչ մի բանի վրա չի ուզում ոչինչ գցել, արձանագրում ենք այն, ինչ եղել է: Դե ֆակտո այդ աշխատանքները կատարվել են, երևանցին դա տեսել է, և ես 74% կատարողականը այդ իրավիճակում համարում եմ լավ ցուցանիշ: Ես նաև հավաքագրումը՝ 91% հավաքագրումն եմ համարում լավ ցուցանիշ»,- նշեց Մարությանը: