ՌԴ-ն ծայրաստիճան անհանգստացած է Սիրիա թուրքական ռազմատեխնիկայի տեղակայմամբ
Քաղաքականություն
16.03.2021 | 15:33Ըստ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղակայել և ամրակայման աշխատանքներ է իրականացնում սիրիական Ռաքքա նահանգի Այն Իսայի տարածքում գտնվող հենակետերում: Այս մասին ասվում է մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Ռուսական կողմը ծայրաստիճան անհանգստացած է Թուրքիայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղափոխմամբ և ամրապնդման աշխատանքների իրականացումով», – ասված է փաստաթղթում, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: «Այս գործողությունները խախտում են փոխըմբռնման հուշագրով ստեղծված ստատուս քվոն և խարխլում են սիրիական հակամարտության կարգավորման հարցում երկու կողմերի ջանքերը»:
Նախօրեին, ըստ Անկարայի, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները հրթիռակոծության են ենթարկվել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հրթիռները արձակվել են Քվայրեսի ռազմական օդանավակայանից քաղաքացիական կետերի, ինչպես նաև մազութ տեղափոխող բեռնատար նավի ուղղությամբ: Արդյունքում քաղաքացիական անձինք են վիրավորվել: Անկարայի իշխանությունները հայտնել էին, որ նրանք կապ են հաստատել Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ ՝ կոչ անելով դադարեցնել հրթիռային հարվածները Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքներից:
Տաթև Ֆռանգյան