Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը
Հասարակություն
15.03.2021 | 22:39Արցախի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։
Նրա առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Արցախի ոստիկանությունը հաղորդում է, որ նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր: