ՀՀ-ում քաոս է, Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի իրավիճակից․ Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱՀ նախագահ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հետ

-Պարո՛ն Բադասյան, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Դուք նշանակվել եք Արցախի նախագահի ներկայացուցիչ։ Ի՞նչն էր պատճառը, որ ընդունեցիք պաշտոնի առաջարկը և արդյո՞ք Արայիկ Հարությւնյանի հետ սկզբունքային անհամաձայնություն չունեք՝ կառավարման առումով։

-Այո՛, ասեմ, որ ես նախօրոք հայտարարություն տարածեցի, որ գնում եմ Արցախ, քանի որ արդեն ապաքինվել եմ և ի վիճակի եմ արձագանքելու լուրջ բաների։ Ես հայտարարություն տարածեցի՝ նշելով, որ հայրենիքը գտնվում է դժվար վիճակի մեջ, որ պատրաստ ենք ծառայելու հայրենիքին, և նշեցինք պրոբլեմները ու ինչը թույլ կտա, որ Արցախում հայ մարդն ապրի։ Արայիկ Հարությունյանը հրավիրեց հանդիպման, կուսակցությունով ներկայացանք։ Մենք նշեցինք՝ որն է պրոբլեմը, ինքն ամբողջությամբ ընդունեց և առաջարկեց համագործակցություն։ Ինչ վերաբերում է կառավարմանը, այն, որ քաղաքական հակառակորդներ ենք, ես դրա մասին ասել եմ, որ մի կողմ դնելով քաղաքական անհամաձայնությունները՝ մենք հանուն մեր շատ սիրելի հայրենիքի պատրաստ ենք մեր սկզբունքներից հետ կանգնել և գնալ համագործակցության։ Մենք հայրենիք ենք կորցնում։

-Անդրադառնալով Հայաստանի իրավիճակին՝ Դուք անվտանգային խնդիրներ չե՞ք տեսնում, հատկապես՝ Սյունիքի հարցում։

-Իհարկե, երկրում անկառավարելի վիճակ է, կարելի է ասել՝ կառավարությունը մատը մատին չի տալիս։ Բայց իրենք պարգևավճարները տեղը տեղին ստանում են։ Հայաստանը վեր է ածվել քաոսի, մի կողմից՝ ունենալով ծանր պարտություն, մյուս կողմից էլ՝ քաոսային վիճակ է ստեղծվել, Հայաստանը շարունակում է ավերվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ հազար չորս հարյուր աճյուն է բերվել, բայց դեռ երեքից չորս հարյուր անհետ կորած կա։ Կառավարությունը գլուխ է գովում, թե հազար չորս հարյուր աճյուն է բերվել, նման բաներն են իր համար կարևոր, ոչ թե աշխատելը։ Հայաստանում վիճակը վատ է, Արցախում ավելի վատ է։

-Այսինքն, Դուք շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարակա՞նը։

-Միանշանակ՝ այո։ Ես գտնում եմ, որ պարտված ղեկավարությունը պետք է հրաժարական տա։ Սա օրենք է։ Հրաժարվի և ասպարեզը թողնի կարող ուժերին, ինքը ձախողել է, իսկ պարտությունը ձախողում է։ Միթե՞ չեն հասկանում, որ պարտությունը ձախողում է։ Եթե ձախողել է, պետք է հրաժարական տա։ Հարցն այն է, թե ովքեր են գալիս։ Այս ժողովուրդը և ես ատում ենք հներին, բայց զզվում ենք նաև նորերից։

-Ո՞րն է լուծումը։

-Ճիշտն արտահերթ ընտրությունն է, որը չարիքի փոքրագույնն է։ Հիմա մարդիկ ինձ հարցնում են՝ ո՞ւմ եք տեսնում։ Ոչ, ես ոչ ոքի չեմ տեսնում, չկա այդ մարդը, նա կծնվի ընտրություններից հետո։

-Կարծում եք՝ կլինի՞ արդար, թափանցիկ ընտրություն։

-Դե գոնե կարելի է հույս պահել, որ կառավարությունն իր վերջին դավաճանությունը չի անի և արդար ընտրություն կանցկացնի։ Բայց կասկածում եմ դրա վրա։

-Տեսնո՞ւմ եք հնարավոր ռիսկեր առաջիկայի համար՝ անվտանգային առումով, քանի որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է պահանջատիրական հայտարարություններ անել, խոսել տարածքների, մասնավորապես՝ Զանգեզուրի մասին։

-Ադրբեջանի ղեկավարությունն այդպիսի հայտարարություններ կանի, բա կօգտվի իրավիճակից, քանի որ Հայաստանում քաոս է։ Եվ եթե դա շարունակվի, մի օր էլ ինքը զորք կմտցնի Հայաստան։

-Քաոսային իրավիճակի լուծումը, ըստ Ձեզ, արտահերթ ընտրություննե՞րն են։

-Այո՛, այս քաոսից դուրս գալ է պետք։ Չնայած կասկածում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կդիմի իր ժողովրդին, այլասերված մասսաներին, նրանք էլ կասեն՝ ո՛չ, չենք ուզում ընտրություն, ինքն էլ կասի՝ այդ հարցը փակված է, ժողովուրդը չի ուզում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան