Ուզում եմ Քոչարյանին «Ռոբ»-ով բարևի ժողովուրդը․ դա խիստ պատժվում էր, տեսնենք՝ հիմա փոխվե՞լ է․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.05.2025 | 18:21
Մեր հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել․ ԵՄ դեսպանը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 18:10
Քաղաքացու պնդմամբ՝ ոստիկանությունը նպատակ է ունեցել խոչընդոտել իր ակցիան «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, ՆԳՆ-ն այլ մեկնաբանություն ունի
09.05.2025 | 18:00
Աղազարյանը՝ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնության մասին // Ալիևները Շուշի են մեկնել․ ԼՈՒՐԵՐ
09.05.2025 | 17:55
Հռոմի պապի օծման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին
09.05.2025 | 17:47
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
09.05.2025 | 17:34
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը 15 օրից ավելի հացադուլի մեջ է եղել
09.05.2025 | 17:25
Փաշինյանը հանդիպել է վետերաններին և շնորհավորել տոնական օրվա առիթով
09.05.2025 | 17:12
Եվրոպայի օրը` Երևանում. ՈՒՂԻՂ
09.05.2025 | 17:10
Քննարկվել է Իրանի Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
09.05.2025 | 16:55
Փաշինյանը մոսկովյան շքերթից կադրեր է հրապարակել
09.05.2025 | 16:42
Հրդեհ՝ բեռնատարի բեռնախցիկում. այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ
09.05.2025 | 16:36
Կիևը հայտնում է հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին. Հունգարիայի ԱԳՆ-ն արձագանքել է
09.05.2025 | 16:27
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09.05.2025 | 16:12
Ամերիկացի առաջին Հռոմը պապը, որը քննադատում է ԱՄՆ փոխնախագահ Վենսին․ ինչ է հայտնի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի մասին
09.05.2025 | 16:01
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ տեղում ծանոթանալու կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, խորհրդարանական ընդդիմությունը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, կարծես թե հակված են գնալ արտահերթ ընտրությունների։ Ծառուկյանին ընդունելի է վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների գնալու տարբերակը, Մարուքյանը ևս նույն բանաձևն է առաջարկում։ Իսկ իշխանությունը կգնա՞ ընտրությունների և ի՞նչ պատճառներ կան։

-Ես կարող եմ ասել, որ առաջին իսկ օրվանից ես և «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարել ենք, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու միակ սահմանադրական ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Դրանք կլուծեն հիմնական խնդիրները և նոր ընտրված իշխանությանը հնարավորություն կընձեռնեն ամուր դիրքեր ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին քաղաքականությում՝ բանակցային գործընթացում, և թե՛ ընդհանրապես՝ հնարավորություն կընձեռնվի երկարաժամկետ ծրագրեր մշակել գոնե առաջիկա հինգ տարիների համար։ Շատ դրական եմ վերաբերվում, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն այսօր տեսակետներ հայտնեցին՝ կողմ են արտահերթ ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իշխանությունը 70 տոկոս ձայն ունի ԱԺ-ում և առանց իրենց էլ կարող են․․․ այնպես որ՝ որևէ թեկնածու չի առաջարկելու։

-Պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ չորս ամիս շարունակ 17 ուժերը, որոնց թվում և՝ ԲՀԿ-ն, Վազգեն Մանուկյանի թեկնածությունն էին առաջարկում վարչապետի պաշտոնում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ծառուկյանն այդ մտքին եկավ չորս ամիս անց միայն։

-Գիտեք՝ էքստրեմալ իրավիճակները, ծանր դրությունները, կորուստը մարդկանց երբեմն դրդում են այնպիսի քայլեր անել, որ որևէ մեկը չի անի սովորական իրավիճակում։ Այսինքն՝ մարդկանց բորբոքվելը, փողոց դուրս գալը, ինչ-որ բաներ ջարդելը նաև հոգեբանական ենթատեքստում պետք է նայել։ Այդպես է գրեթե բոլոր մարդկանց մոտ, ովքեր նյարդային որոշակի համակարգ ունեն։ Այս պատերազմը շատ ծանր վիճակում դրեց մեր երկիրը և ամեն օր նոր բան էր ի հայտ գալիս։ Ինը կետերը ծանոթ էին մարդկանց, բայց չէին պատկերացնում՝ ինչ ազդեցություն կունենան այդ գործընթացները ժամանակի ընթացքում, կոնկրետ՝ սահմանների մոտենալը և այլն։ Մարդիկ մտածում էին՝ պարտությունից հետո ժողովուրդը փողոց դուրս կգա, գործող իշխանությունը հրաժարական կգա, բայց զարգացումները ցույց տվեցին, որ ժողովուրդը հասկացավ՝ այս նեղ իրավիճակում թշնամին լեռների հետևում է, և հռետորաբանությունը չի կորցնում, նաև՝ ներքին անկայունությունը կարող է երկիրը անդունդի եզրին հասցնել, մարդիկ փողոց դուրս չեկան, բողոքները մասսայական բնույթ չկրեցին և ակնհայտ դարձավ՝ հավաքները քաղաքական ազդեցություն չունեն։ Վերջին հավաքները 2000-ից 5000 մասնակցի շրջանում են գտնվում, հետևաբար՝ ակնհայտ էր, որ այդ ուժերը Սահմանադրությունից դուրս ուժային միջոցներով ռազմական հեղաշրջմամբ են ուզում հարց լուծել, լուրջ աջակցություն չունեն։

-Ձեր՝ «Հանրապետություն» կուսակցության մրցակիցը լինելու է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը հպարտանում է, թե երբեք չի պարտվել ընտրություններում, և այս անգամ հաղթելու է։ Նրան ինչպիսի՞ մրցակից եք համարում։

-Գիտեք, ես կարող եմ ասել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք համեստությամբ չի տառապել, ընդհակառակը՝ իր մասին ունեցած իր կարծիքով իր վարկանիշին ամենամեծ վնասն է տվել։ Մասնակցում է՝ թող մասնակցի։ Ես կուզենայի տեսնել, թե ինքը հանրության հետ ինչպես է հանդիպում։

-Կարծում եք՝ հանրության հետ հանդիպումներում խնդիրնե՞ր կառաջանան։ Հիշում ենք, որ, օրինակ, 2018-ի ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե հանրային հանդիպումներ չանցկացրեց։

-Ես չեմ ուզում խնդիրներ առաջանան։ Ես ուզում եմ տեսնել, որ ինքը գյուղամիջում կանգնած խոսում է ժողովրդի հետ։ Ես ուզում եմ այդ պատկերը տեսնել, ես ուզում եմ տեսնել՝ մարդիկ ի՞նչ հարցեր են տալիս իրեն, ինչպես են գնահատում։ Ես ուզում եմ իրեն ձեռքով բարևեն, իրեն «Ռոբ»-ով բարևեն, որովհետև տեսել եմ՝ իր վերաբերմունքն ինչպիսին է։ Նախկինում նման բաները խիստ պատժվում էին, հիմա փոխվե՞լ է մարդը, թե չի փոխվել։ Լուրջ ծիծաղ է առաջացնում, երբ ասում են՝ ինքը երկու անգամ փրկել է երկիրը, հիմա գալիս է նորից փրկելու։ Բայց էլի եմ ասում ՝ փորձ ու անցած ճանապարհ ունի, և եթե ուզենա՝ կարող է երկրին օգտակար լինել իր նյութական միջոցներով, որոնք «Սիստեմա» խմբերում են և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան