Պաշտոնապես մեկնարկել է «EU4Sevan» ծրագիրը. ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրո

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին. տեղեկացնում են  ՇՄ նախարարությունից:

Միջոցառումը համախմբել էր «EU4Sevan» ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող կառույցների, պետական կառավարման և Գեղարքունիքի մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին և փորձագետներին՝ նշելու ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորին, Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Ն.Գ. Միխայել Յոհաննես Բանցհաֆը, ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար, ապա անդրադարձավ Սևանա լճի հիմնախնդիրներին:

Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գեոքաղաքական մեծ նշանակություն, որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Որպես բնատարածքային համալիր, լիճն իրենից ներկայացնում է բնության տարբեր տարրերի սերտ փոխկապակցվածություն և ունի կլիմայագոյացնող կարևոր նշանակություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ առումով: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում անելիք ունենք բոլորս:

Միաժամանակ ներկայումս գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում քաղցրահամ ջրի պաշարների կրճատման հարցը, կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցության համար, նախարարը վերահաստատել է Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը շարունակական համագործակցության համար՝ Ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը նպատակ ունի՝
բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները,
բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները,

բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները,
բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունն ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում,

բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։

Ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, իսկ իրականացման ժամանակաշրջանը՝ 48 ամիս (սեպտեմբեր 2020 – օգոստոս 2024):