Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի 2800-ամյակի այգում: Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել են այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը: Մինչև գործին անցնելը գողերը փորձել են թաքցնել իրենց գործողությունները՝ տարածքը հսկող տեսախցիկները շեղելով:

Արձանիկից բացի՝ անհայտ անձինք գողացել են նաև այգու հարակից հատվածում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը պատկանող մոտ 5 հազար դոլար արժողությամբ աշխատանքային գործիքները: Տվյալ աշխատանքները իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» ԲՀ-ի հովանավորությամբ:

Երևանի 2800-ամյակի այգու՝ Բեյրութի և Իտալիայի փողոցներին հարող հատվածներում տեղադրված տեսախցիկներով նկարահանվել է գողություն իրականացնող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ Ոստիկանության՝ ՀՀ Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում են համապատասխան որոնողական աշխատանքներ՝ անհայտ անձանց գտնելու ուղղությամբ: