Մյանմարում ուժայինները հերթական անգամ կրակ են բացել ցուցարարների վրա․ կա 5 զոհ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մյանմարի անվտանգության ուժերը երկուշաբթի կրակ են բացել ժողովրդավարության կողմնակից ցուցարարների վրա՝ սպանելով 5 մարդու, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին ու ականատեսներին։ Տեղեկացվում է, որ տասնյակ ցուցարարների գնդակահարությունից մեկ օր անց Յանգոն քաղաքում չինական ֆինանսավորմամբ մի քանի գործարաններ են այրվել:

Ձերբակալված դեմոկրատական առաջնորդ Աուն Սան Սու Կիի կողմնակիցները կրկին երթ են անցկացրել, այդ թվում ՝ մեծությամբ երկրի երկրորդ Մանդալայ քաղաքում և Արևմտյան Հախա քաղաքում, որտեղ ցույցերը խաղաղ բնույթ են կրել, սակայն կենտրոնական Մյինգյան և Աունգլան քաղաքներում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, հայտնում են ականատեսները:

«Մի աղջկա գլխին կրակեցին, իսկ մի տղայի ՝ դեմքին։ Ես հիմա թաքնվում եմ», – հեռախոսով Reuters- ին ասել է Մյինգյանում գտնվող 18-ամյա ցուցարարը:

Myanmar Now լրատվամիջոցը հայտնում է, որ այնտեղ սպանվել է երեք մարդ, իսկ Աունգլան քաղաքում ՝ երկու մարդ:

 

Տաթև Ֆռանգյան