Ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԼՀ-ի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «ՀՀ-ում ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին» նախագիծը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե ինչու է կառավարությունը նախատեսում 7-10 օր հետո հանել ռազմական դրությունը: «Եկեք հիմա հանենք, ինչո՞ւ ենք սպասում 7-10 օր: Եթե շատ լուրջ հիմնավորում կա, եթե վտանգավոր իրավիճակ է ռազմական առումով, ապա հնչեցրե՛ք այդ մասին»:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե ամեն օր հետևենք լրատվական դաշտին, կտեսնենք, որ ոչ թե լուրջ է, այլ գերլուրջ է, բայց իրականությունը որն է, դա արդեն իշխանությունները պետք է գնահատեն և իրականացնեն գործողություններ: ՀՀ հյուսիսային սահմանից մինչև հարավային սահմանի վերաբերյալ ժողովրդի մեջ այնպիսի վախեր ենք մտցրել, որ ժողովրդին մնում է վեշերը հավաքել և գնալ: Բանակն իր մարտական խնդիրն այս պահին էլ կատարում է… Համապատասախան քաղաքական կոնսուլտացիաների ավարտին, եթե դա ավարտվի արտահերթ ընտրությունների մասին համաձայնությամբ, բնականաբար այս ռեժիմը պահպանել հնարավոր չի լինի»:

Նախագիծը դրվեց քվեարկության, դրական եզրակացություն չստացավ:

Մանրամասները՝ տեսանյութում: