ՌԴ-ն հերթական մարդասիրական օգնությունն է հատկացրել Ադրբեջանին

Լուրեր

30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
Բոլորը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Սոցիալական հաստատությունների և բնակելի շենքերի էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի յոթերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 «Կամազ» մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան (էլեկտրական սարքավորումներ,  բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութ):

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, շուրջ 1300 տոննա բեռ է տեղափոխվել յոթ ավտոշարասյուներով:

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի հիման վրա։

 

Տաթև Ֆռանգյան