Լավ չեմ վերաբերվում, երբ բուհը կարծիք է հայտնում քաղաքական գործընթացների վերաբերյալ. ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
17.12.2025 | 15:02
3-ամյա Տիգրանի մահվան պատճառն,ըստ ՔԿ-ի, հաստատվել է//Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:55
Մենք հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե
17.12.2025 | 14:50
Նոտարական գործարքներ՝ թվային միջավայրում․ ինչ փոփոխություններ են սպասվում Կադաստրի կոմիտեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 14:43
Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում․ Իրանում ՀՀ դեսպան
17.12.2025 | 14:37
Արման Ծառուկյանը՝ UFC-ի նախագահի հետ հարաբերությունների ու Փիմբլեթ-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին
17.12.2025 | 14:30
Խաղաղության նոր պլանը ներառում է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուժերի կողմից ռուսական ագրեսիան կանխելու կոնկրետ մեխանիզմներ. NYT
17.12.2025 | 14:23
ԱԺ-ն ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը
17.12.2025 | 14:14
«Ոչ թե աստիճան, այլ արդյունք». 2026-ից գիտնականների աշխատավարձը կախված կլինի կոնկրետ ցուցանիշներից
Բոլորը

«Լավ չեմ վերաբերվում, երբ բուհը կարծիք է հայտնում քաղաքական գործընթացների վերաբերյալ»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ բուհեր հայտարարություններ են արել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

«Բուհերի առաքելությունը բարձրագույն կրթություն ապահովելն է: Երկար տարիներ աշխատելով բուհում՝ ես անտարբեր չեմ եղել հասարակության մեջ ընթացող գործընթացներին, ավելին՝ անհատապես՝ իմ անունից որոշակի հայտարարություններ եմ արել, ստորագրել եմ որոշակի փաստաթղթեր: Կարևոր գործընթացների վերաբերյալ անհատապես կարծիք արտահայտելու մեջ խնդիր չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է բուհի կարծիք հայտնելուն քաղաքական գործընթացների վերաբերյալ, ես նման մոտեցմանը լավ չեմ վերաբերվում: Բուհերում քաղաքական գործընթացներն արգելված են: Բուհի աշխատակիցները կարող են անհատական կարծիք հայտնել, բայց երբ որ կարծիքը փաթեթավորում են որպես բուհի կարծիք, ես դա չեմ ընդունում»,- նշեց Դումանյանը:

Մանարամասները՝ տեսանյութում: