Փաստաբանները նշում են՝ Փաշինյանի խորհրդականը միջամտել է քրեական գործի նախաքննությանը․ խորհրդականը լռում է

Լուրեր

17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
Բոլորը

Համացանցում օրերս տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանն ուղղումներ է կատարում ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում։ Ըստ տեսանյութի և լրատվամիջոցների հրապարակումների՝ էլեկտրոնային նամակագրության մյուս կողմում քննիչ Արթուր Այվազյանը և քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանն են։

Այսօր Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ հանդիպմանը հարց ուղղեց Քննչական կոմիտեին․ «Ինչպե՞ս է ստացվել, որ գործով քննիչն ու վարչապետի խորհրդականը ծանոթացան միմյանց հետ ու գործի նախաքննությունն ուղղորդեցին այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Ստացվում է, որ այս գործով վերահսկողությունն իրականացրել է Աննա Վարդապետյանը»։

Մակինյանն առաջարկեց ստուգել Վարդապետյանի էլեկտրոնային փոստը, որտեղ, ըստ նրա, ահռելի տեղեկատվություն կարող է լինել նաև այլ գործերով միջամտությունների վերաբերյալ։

«Իսկ ԱԱԾ-ն չի՞ ուզում ստուգել, թե նման մեյլեր կան նաև ԱԱԾ-ին ուղղված։ Միգուցե, արդեն դատական ակտեր էլ կան գրված։ Այստեղ գործել է խմբային շահը, Նիկոլ Փաշինյանն էլ կուռացիան է արել»։

Փաստաբանը խոսքով՝ ստացվում է, որ քննիչը ու Քննչական կոմիտեն դարձել են Աննա Վարդապետյանի գրածների տակ ուղղակի ստորագրություն դնող․ «Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Երեկվանից ինձ համար արդարադատությունը ՀՀ-ում մահացավ»։

Նշենք, որ Դատախազությունը նյութերն ուսումնասիրել է և ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակում հրապարակումներում ներկայացված հանգամանքներն ստուգելու նպատակով:

Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև Վարդապետյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։