Թուրք-ադրբեջանական զորավարժությունները տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում․ Զախարովա

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ դրանք կրում են պլանային բնույթ։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ զորավարժությունները կրում են պլանային բնույթ, ուղղված են զորքերի պատրաստվածության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով Ալիևի կողմից «Զանգեզուրն Ադրբեջանին պատկանելու» վերաբերյալ արված հայտարարություններին՝ Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ընդհանուր առմամբ փաստում է այս հարցում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրականացվող կառուցողական քայլերը։

«Մենք ակնկալում ենք, որ նման կառուցողական մոտեցումը կգերիշխի ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի ԶԼՄ-ներում»,- հավելել է Զախարովան։

Զախարովան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողների նկատմամբ վանդալիզմի դրսևորումներին:

«Անթույլատրելի և անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսական պայքար մղած անձանց հիշատակի նկատմամբ ցանկացած ոտնձգություն»,- ասել է Զախարովան՝ հույս հայտնելով ադրբեջանական իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը իրավիճակը շտկելու համար:

Տաթև Ֆռանգյան