HALO Trust-ը հերքել է Արցախի ականապատված տարածքների քարտեզները թուրքական կողմին տրամադրելու վերաբերյալ տեղեկությունը

Լուրեր

20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
Բոլորը

Բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը հերքել է լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«HALO Trust-ը տեղյակ է պնդման մասին, որ ընկերությունը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում HALO Trust-ն աշխատել է Ղարաբաղում՝ տեղի բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ HALO Trust-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում, քանի որ այն ապաքաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ բրիտանական HALO Trust-ի կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Factor.am-ի հետ զրույցում նա պնդեց՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։

«Ստացված տեղեկությունները ենթակա են ստուգման։ Դրանց վրա պետք է աշխատանք կատարվի։ Պատշաճ մարմինների կողմից դրանք կստուգվեն և հետո որոշում կկայացվի»,- հավելեց նա։

Թե որ մարմիններին են դիմել ստուգման համար՝ Բորիս Ավագյանը չմանրամասնեց, իսկ հարցին՝ որքան կարող է տևել գործընթացը, պատասխանեց, որ միայն այդ մարմինները կարող են դա որոշել։

Կապ հաստատեցինք Արցախի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանի հետ, որը մեզ փոխանցեց հետևյալը․ «Քննչական կոմիտեում Ձեր կողմից նշված հարցով վարույթ չի իրականացվում, որևէ ուսումնասիրություն չկա»։

Նշենք, որ բրիտանական HALO Trust ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ 2000 թվականից Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացրել։ 2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների կողմից HALO Trust-ի նախագծերի ֆինանսավորումն Արցախում դադարեցվում է։

Մերի Մարտիրոսյան