Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 10 ադրբեջանցի է զոհվել․ ադրբեջանական թալանը շարունակվում է

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պատերազմի ավարտից հետո Արցախի գրավյալ տարածքներում շարունակվում են ականի վրա պայթելու հետևանքով մահվան դեպքեր գրանցվել ադրբեջանցի զինվորականների ու խաղաղ բնակիչների շրջանում։

Ադրբեջանի գլխավոր դատախազության վերջին տվյալներով՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս 10 խաղաղ բնակիչ է զոհվել ականի վրա պայթելու հետևանքով։

«Տարբեր աստիճանի վնասվածքներ էլ ստացել 11 քաղաքացիական անձ»,- գերատեսչությունից հայտնել են «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությանը։ Իսկ ահա զինվորականների մասով թարմացված տվյալներ չկան։ Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին Գլխավոր դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ ականի վրա պայթելու հետևանքով 5 զինծառայող էր զոհվել, 52-ը՝ վիրավորվել։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները բավական խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքը Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։ Գրեթե ամեն օր ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։

Սա իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ  տարածքներն ականազերծված չեն։ Սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։ Որոշ տվյալներով՝ շատ դեպքերում այն կազմակերպվում է  ոստիկանապետերի ու գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք մարդկանց տարբեր խմբերի ուղարկում են ականապատ տարածքներ՝ վտանգելով նրանց կյանքը։

Ի դեպ՝ բնակիչները ևս փաստում են, որ շատերն Արցախի գրավյալ տարածքներ են գնում հենց թալանի նպատակով։

«Кавказский Узел»-ի հետ զրույցում էլ Տերտերի շրջանի բնակիչներից Ալի Վելիևը նշել է, որ մարդիկ, գուցե, Թալիշ ու Մատաղիս գնում են՝ տարածքներն ուսումնասիրելու և այնտեղ տնտեսություն հիմնելու հեռանկարներըը գնահատելու համար։ Վելիևը նաև ասել է՝ համագյուղացիները խոսում են նաև այն մասին, որ շատերը գնում են՝ գյուղերը լքածների ունեցվածը սեփականացնելու ու թալանի համար։

Էմմա Չոբանյան