2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կենսաթոշակառուների 91%-ը ստացել է նվազագույն աշխատավարձից ցածր կենսաթոշակ

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

457 հազար 877 կենսաթոշակառուների եկամտային բաշխվածության վերաբերյալ Factor.am-ի հարցումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տվեց բավականին հետաքրքիր արդյունքներ:

ՀՀ ազգաբնակչության մեջ կենսաթոշակառուների կյանքի պայմանների, բարեկեցության և, ընդհանրապես, պետության կողմից հատկացվող գումարներից կարելի է ենթադրել, որ եթե կենսաթոշակ ստացողները չունենան կողմնակի եկամուտ, ապա նրանց 91 տոկոսը դատապարտված է ապրել նվազագույն աշխատավարձից էլ ցածր կենսաթոշակով: Սա նշանակում է, որ տարեցների նկատմամբ պետական քաղաքականությունը և բյուջեից կատարվող հատկացումները, որոնք ապագայում չեն նախատեսում ավելացնե,լ որևէ դրական բան չեն կարող խոստանալ հասարակության մի ստվար զանգվածի համար: Իսկ ծերացման վտանգի առաջ կանգնած և բյուջեի համար օրեցօր ծանրացող կենսաթոշակների բեռը շարունակելու է մնալ անլուծելի խնդիրներից մեկը:      

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կենսաթոշակառուների թվի և կենսաթոշակների բաշխվածության հարցման տվյալներ

Հարցման արդյունքներից պարզվում է, որ ՀՀ-ում 22 քաղաքացի ստանում է նվազագույն 16.000 դրամ կենսաթոշակ: Պայմանականորեն կատարված բաժանման երկրորդ խումբը՝ 16.001-25.000 դրամ ստացողները կազմում են 14.942 կենսաթոշակառու կամ ամբողջ կենսաթոշակառուների 3.3%-ը:

ՀՀ կենսաթոշակառուների գերակշիռ մասը կամ 88.1%-ը` 403.238 կենսաթոշակառու, ստանում է 25.001-55.000 դրամ, այսինքն` վստահաբար կարելի է ասել, որ ՀՀ կենսաթոշակային քաղաքականության եկամտային բաշխման թիրախը 25-55 հազար դրամն է: Հենց այս խմբի մեջ են այն քաղաքացիները, ովքեր տասնամյակներով աշխատել, արարել են և այժմ պետության հոգածության կարիքն ունեն: Իսկ պետությունը նրանց հատկացնում է օրական 800-1.800 դրամ, որը պատկերացում է տալիս վերջիններիս կյանքի պայմանների մասին: Արդյո՞ք կարող են այս մարդիկ հույս ունենալ, որ իրենց կյանքը կբարելավվի, եթե առաջին հերթին վերջիններիս շատ չնչին տոկոսն է աշխատում, բնականաբար` ոչ: Այս միտքը հնչում է ինչպես «դատավճիռ», սակայն իրականությունից չես փախչի: Դա է նաև պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր կենսաթոշակային տարիքի մոտեցող ՀՀ քաղաքացի «կառչած» իր աշխատատեղից՝ ամեն կերպ փորձում է հետաձգել իր  «դատավճիռը»:

Թոշակառուների մի որոշակի մասը կամ 8.4%-ը (38.602) կարող է «հպարտանալ», որ 55.001-100.000 դրամ կենսաթոշակ է ստանում, սակայն այստեղ էլ ինչքան մոտենում ենք 100.000 դրամին, այնքան պակասում են կենսաթոշակառուները: Այս մարդիկ քիչ թե շատ կարող են լուծել իրենց նվազագույն խնդիրները, սակայն նրանց կյանքը ևս բարեկեցիկ չենք կարող համարել: Ի դեպ, այս խմբի մեջ մտնում են նախկին ոստիկանները, զինվորականները, ուժային մյուս կառույցների այն աշխատակիցները, որոնք 20 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեն:

100.001-200.000 դրամ կենսաթոշակ ստացողները պաշտոնական տվյալներով ընդամենը 536-ն են: Այս խմբի մեջ մտնում եմ ուժային կառույցների նախկին բարձրաստիճան սպաները: Իսկ 200.001 դրամից բարձր ստացողները` 537-ը, այսինքն` երկուսը միասին մոտ 0.2% են կազմում: Այս խմբի մեջ էլ մտնում են նախկին դատավորները և դատախազները, նախկին նախագահները (այդպիսիք երկուսն են), նախկին այն պատգամավորները, որոնք օրենսդիր գործունեությունը դադարեցնելուց հետո այլ աշխատանքի չեն անցել: 

Պայմանականորեն վերջին երկու խմբերին կարելի է համարել կենսաթոշակառուների «էլիտա»: Այսինքն` Հայաստանում, եթե ազնիվ լինենք, պետությունից ստացող կենսաթոշակներով ընդամենը 1073 կենսաթոշակառու ունի քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Իսկ մյուս խմբերում խոսքը գնում է միայն գոյատևման կենսաթոշակի մասին:

Թ. Միքայելյան