ԵՄ հատուկ հանձնակատարը Բաքու է ժամանել․ քննարկվելու են Ղարաբաղյան պատերազմի հետևանքները
Քաղաքականություն
10.03.2021 | 14:15Եվրամիության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը Բաքու է ժամանել։ Այս մասին տեղեկանում ենք Կլաարի թվիթերի միկրոբլոգից։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ եռօրյա այցի ընթացքում դիվանագետն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու է Ղարաբաղյան պատերազմի հետևանքները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։
«Անհամբեր սպասում եմ Ադրբեջանում առարկայական հանդիպումների»,- Թվիթերում գրել է ԵՄ պաշտոնյան։