Սեղմ ժամկետում ԳՇ պետի նոր թեկնածու կլինի, չի կարելի բանակին երկար լարվածության մեջ պահել. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

«ԳՇ հայտարարությամբ խախտվել է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը, որի համաձայն՝ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը և քաղաքական պրոցեսների մեջ պարտավոր են պահել չեզոքություն. սա սահմանադրական նորմ է: Եթե ուսադիր կրող մարդիկ փորձում են խախտել սահմանադրական նորմը, սրան արդարացում չկա»,-այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Վարչապետը գրառում է կատարել, որ Գլխավոր շտաբի պետը օրենքի ուժով ազատված է պաշտոնից: Մյուս կողմից՝ ինչու ԳՇ նոր պետ նշանակված չէ, կարծես թե իրավական կազուս է առաջացել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Խաչատրյանը նշեց. «Կարծում եմ՝ սեղմ ժամկետում ԳՇ պետի նոր թեկնածու կլինի, չի կարելի բանակին երկար լարվածության մեջ պահել, այս խնդիրները պետք է հանգուցալուծվեն: Բանակն այսպիսի լարվածության մեջ պահելն անընդունելի է. սա պետք է գիտակցեն այն պաշտոնյաները, որոնք լիազորված են այս խնդիրները լուծելու:

Ելնելով բանակը լարվածության մեջ պահելու անթույլատրելիությունից՝ ՀՀ նախագահին կոչ եմ անում արագ որոշումներ կայացնել և պետականության ամրապնդմանն ուղղված իր լիազորություններն իրականացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: