Ինչ ազդեցություն է ունեցել Քովիդ-19-ը տարեցների վրա․ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ամփոփում է արձագանքի մեկ տարին

Լուրեր

21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
Բոլորը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչերի աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում իրականացրել է երկու սոցիոլոգիական հետազոտություն՝ բացահայտելու Քովիդ-19 համավարակի ազդեցությունը տարեցների, պրոֆեսիոնալ խնամակալների և Կարմիր խաչի կամավորների վրա` ընդհանուր խնամքի ապահովման համատեքստում, ինչպես նաև պարզելու բնակչության իրազեկվածության մակարդակն ու համավարակի հետևանքով առաջացած տնտեսական և հոգեբանական կարիքները։

1-ին հետազոտության արդյունքների համաձայն, որին մասնակցել է Երևանից և յոթ մարզերից 668 տարեց, ծերացմանը զուգահեռ մեծանում է տնային խնամքի և դրա մատչելիության անհրաժեշտությունը: Քաղաքային բնակավայրերում ապրող հարցվածների 29.4% -ը տնային խնամք է ստանում, գյուղական բնակավայրերում այդ տոկոսը կազմում է ընդամենը 3%:

Տարեցների համար զգալիորեն կրճատվել է այնպիսի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիությունը, ինչպիսիք են համայնքային կենտրոնները և ժամանցի օբյեկտները, հասարակական տրանսպորտը, խանութները և բանկերը։

Ըստ խնամողների, տարեց մարդկանց առողջական վիճակը, ապրելակերպը, ֆինանսական վիճակը և ծախսեր անելու կարողությունը, քաղաքական գործունեությունը, ընտանիքի, ընկերների և հարևանների հետ սոցիալականացման մակարդակները, շարժունակության մակարդակը և հուզական վիճակը շատ ավելի վատթարացան Քովիդ-19- ի և դրա արդյունքում սահմանված սահմանափակումների պատճառով։

Հարցումը պարզել է նաև, որ մարդասիրական ֆինանսական աջակցությունը կարևոր է հարցվածների մեկ երրորդի համար և ավելի է կարևորվել  Քովիդ-19 – ի ընթացքում:

Հետազոտության արդյունքների ու եզրակացությունների հիման վրա մշակվել են և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ազգային ու միջազգային կազմակերպություններին, ՏԻՄ-երին, ՀԿ-ներին և ՀԿԽԸ-ին կներկայացվեն թե կարճաժամետ, և թե երկարաժամկետ գործողությունների առաջարկներ:

2-րդ հետազոտությունն իրականացվել է Երևանում և բոլոր մարզերում, մասնակցել է 862 մարդ՝ ներառելով 18-ից բարձր բոլոր տարիքային, կրթական և մասնագիտական խմբերը։

Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը Քովիդ-19-ը սահմանում է որպես «վիրուս, որը կարող է հիվանդություն առաջացնել», ընդ որում կանայք ավելի են հակված այն որպես միֆ ընդունել, քան տղամարդիկ։

Ըստ հարցման արդյունքների՝ մարդիկ ավելի լավ են տեղեկացված COVID-19- ի փոխանցման, պաշտպանության և ախտանիշների մասին, քան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և բուժհաստատություններ դիմելու եղանակների մասին:

Հեռուստատեսությունը, պետական պաշտոնյաները և առողջապահական աշխատողները տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներն են Ֆեյսբուքն այստեղ զբաղեցնում է 4-րդ տեղը, չնայած որ այն տեղեկատվության երկու առավել նախընտրելի աղբյուրների շարքում է։ Հեռուստատեսությունը շարունակում է միջին տարքից բարձր խմբի համար մնալ տեղեկատվության ամենավստահելի աղբյուրը, մինչդեռ երիտասարդները նախընտրում են համացանցը։

Խարանի և խտրականության դեպքերի մասին՝ ըստ հետազոտության նշել են հարցվածների միայն 8․3 տոկոսը։

Հարցվածների 25 տոկոսի մոտ ֆինանսական վիճակը վատթարացել է, մեծ մասը նախընտրում է ստանալ ամսական ֆինանսական աջակցություն, 27․2 տոկոսի հոգեբանական վիճակի վրա համավարակն ունեցել է բացասական ազդեցություն՝ առաջացնելով վախեր և դեպրեսիա։