Վահրամ Բաղդասարյանը մանրամասնում է, թե ինչ է խոսել նախագահի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է երկրի ընդհանուր ներքաղաքական վիճակը, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում, ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը։

««Հայրենիքի փրկության շարժումը» պնդել է իր դիրքորոշում, որ միակ լուծումը հակասահմանադրական փաստաթուղթը՝ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը, պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան»,- նշեց Բաղդասարյանը։

«Նախագահի հետ հանդիպել են երեք անգամ: Առաջին հանդիպման ժամանակ մենք բավականին բազմաբովանդակ խոսել ենք, ներկայացրել էինք մեր պահանջները։ Սա երրորդ հանդիպումն էր, նախագահը կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու, խոստացավ, որ մինչև օրենքով սահմանված օրվա վերջը ինքը կմտածի և իր որոշման մասին տեղյակ կպահվի։ նախագահն իրավունք ունի մինչև սահմանված ժամկետն ուղարկելու, նա չի ասում՝ չեմ ուղարկում, պարզապես նա բաներ ունի ճշտելու»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է նախագահը հապաղում, Բաղդասարյանն ասաց. «Դա իրեն հարցրեք։ Ինձ համար էլ է զարմանալի հապաղման իմաստը»։

Մանրամասները՝ տեսանյութում: