Անվճար բուժօգնության դեպքեր՝ պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա հիվանդությունների համար

Լուրեր

11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
Բոլորը

Ըստ Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվության՝ սոցիալական փաթեթի շահառուները լիարժեք չեն սպասարկվել և բուժօգնություն ստացել են ուշացումներով, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ պայմանավորված, բժշկական կազմակերպությունները կատարում են հերթագրումներ:

Որոշ բժշկական կազմակերպություններում չի վարվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն, և սպասարկում ստացող քաղաքացիների իրազեկման թերթիկի ստացումը հաստատող համապատասխան գրանցման և հաշվառման մատյաններ: Ինչի պատճառով էլ առաջացել է այդ խնդիրը։

Ներկայացնենք ՎՊ-ի արձանագրած խախտումներից մի քանիսը․ ըստ հաշվետվության՝ որոշ բժշկական կազմակերպություններում մի քանի վիրահատությունների համար ծառայությունները փոխհատուցման են ներկայացվել սահմանված գնի 100%-ի չափով, սակայն համաձայն ՀՀ առողջապահության նախարարի որոշման, եթե հիվանդը միաժամանակ վիրահատվում է նույն պրոֆիլի 2 հիվանդությունների կապակցությամբ, ապա վճարման ենթակա գումարը հաշվարկվում է հիմնական հիվանդության գնի 100%-ի և ուղեկցող հիվանդության գնի 60%-ի չափով: Արձանագրված խախտումներից է նաև այն, որ որոշ դեպքերում վիրահատական ծառայությունների վերաբերյալ սխալ ներկայացված հաշվետվություններով փոխհատուցման են ներկայացվել ավելի թանկ ծառայություններ, որոնք ենթակա են ճշտման:

Ի դեպ, պարզվում է, որ որոշ դեպքերում բուժօգնություն է ցուցաբերվել այնպիսի հիվանդությունների և վիճակների կապակցությամբ, որոնք ՀՀ կառավարության 27.03.2014թ. թիվ 375-Ն որոշման շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն: Անդրադառնանք հանգստի ապահովման ծառայության բաղադրիչին․ որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են պարտքեր:

Ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընգրկված չեն սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և գործում են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա: Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրում է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դառնում է ոչ բավարար թափանցիկ և վերահսկելի:

Սոցիալական փաթեթի գումարները ՀՀ պետական բյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում լիազոր մարմնի կողմից պատշաճ չեն կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանի պահանջները: Վերահսկողության ընթացքում արձանագրվել է զբոսաշրջային օպերատորների կողմից հյուրանոցների և հանգստյան տների հանդեպ ունեցած դրամական պարտավորությունների մարման շարժ, որն ունի շարունակական բնույթ: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարված գումարի չափը կազմել է 59 միլիոն 310 հազար դրամ:

Վերահսկողության արդյունքներից հետո ՎՊ-ն առաջարկել է կատարել համապատասխան փոփոխություններ` ոլորտը կարգավորող իրավական ակտերում սոցիալական փաթեթի շահառուների հերթագրումներից և մեծ հերթերի գոյացումից խուսափելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուներին հավասար պայմաններով և անհրաժեշտ ժամկետներում սպասարկելու և բուժօգնություն տրամադրելու նպատակով:
Սեդա Ղուկասյան