Չինաստանում չղջիկների կենսանյութի մեջ հայտնաբերվել է SARS-CoV-2- ի հետ կապված վիրուսներ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիայից և Չինաստանից հետազոտողները լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Յուննան նահանգի շրջաններից մեկում բնակվող չղջիկների կենսանյութի վերաբերյալ և գտել են կորոնավիրուսի չորս գենոմ, որոնք կապված են SARS-CoV-2-ի հետ։ Այս մասին ասվում է bioRxiv պորտալում հրապարակված հոդվածում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսներին մենք Չինաստանի Յուննան նահանգի տարածքում ապրող մկների 23 տեսակներից վերցված 411 նմուշ ենք ուսումնասիրել։ Այս տվյալներից մենք հայտնաբերել ենք կորոնավիրուսի 24 լիարժեք գենոմ, այդ թվում՝ նոր SARS-CoV-2-ի 4 ու 3 SARS-CoV-ի հետ կապված գենոմներ»,- ասվում է հրապարակման մեջ:

Հետազոտողները նշում են, որ SARS-CoV-2-ի էվոլյուցիոն արմատներն այդպես էլ չեն հայտնաբերվել, չնայած արդեն հայտնաբերվել են դրա հետ մի շարք ազգակցական կապ ունեցող վիրուսներ։

Մարդու օրգանիզմում պաթոգեն վիրուսների մեծ մասն ի սկզբանե հայտնվում է վայրի բնության մեջ և շատ հաճախ մարդուն փոխանցվում կենդանիներից։ Չղջիկները համարվում են մի շարք վիրուսների կրողներ, որոնք մարդկանց մոտ հարուցում են հիվանդություններ։ Այսպես՝ չղջիկները հանդիսանում են մարբուրգ, էբոլա վիրուսների ու կորոնավիրուսի կրողներ։ Կորոնավիրուսները վարակիչ են ոչ միայն մարդկանց, այլ նաև մի շարք տնային և վայրի կենդանիների, այդ թվում՝ խոզերի, կատուների, շների, հավի, եղնիկի և ոզնու համար:

Տաթև Ֆռանգյան