Թուրքիայում Լինչի դատաստանը սովորական է դառնում. Deutsche Welle-ի անդրադարձը

Լուրեր

02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
02.03.2026 | 15:45
Թումանյան փողոցում տեղակայված «Կարաս» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
02.03.2026 | 15:38
Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան
02.03.2026 | 15:35
Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
02.03.2026 | 15:30
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի
02.03.2026 | 15:20
Իրանում 555 մարդ է զոհվել // Նոր Սահմանադրության նախագիծը մարտին կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 15:12
Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին
02.03.2026 | 15:06
Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
02.03.2026 | 15:03
Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին
02.03.2026 | 14:54
Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են
02.03.2026 | 14:42
Facebook-ն արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը․ «Մեր ձևով»-ը կատարվածում իշխանական հետք է տեսնում
02.03.2026 | 14:41
Երևանից մեկնող և ժամանող որոշ չվերթներ չեղարկվել են
02.03.2026 | 14:33
Էդուարդ Սպերցյանն արձագանքել է «Կրասնոդարից» հեռանալու մասին լուրերին
02.03.2026 | 14:30
Որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյայի գործուղումը Ֆրանսիա
02.03.2026 | 14:27
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Բոլորը

Թուրքիայում Լինչի դատաստանը հետզհետե սովորական երևույթ է դառնում։ Նման խորագրով հոդված է հրապարակել «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը՝ անդարդառնալով Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմագործողությանն ուղեկցող քաղաքական-հասարակական զարգացումներին. փոխանցում է EH-ն:

Աղբյուրը նկատում է, որ մի կողմից ձերբակալվում են Աֆրինի գործողության մասին սոցցանցերում կամ լրատվականներում հրապարակում կատարողները, մյուս կողմից թիրախավորվում են նաև երևույթին բացարձակապես չանդրադարձողները։

«Իշխանությանը մոտ կանգնած մի հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարները մեկ առ մեկ ստուգում էին հայտնիների սոցիալական ցանցերի հաշիվները։  Նրանք որպես «Աֆրինի գործողությանը չաջակցող հայտնիներ» պիտակավորում էին այն օգտատերերին, ովքեր Աֆրինի մասին որևէ հրապարակում չէին կատարել», – տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։

Նմանատիպ մեկ այլ դեպք է տեղի ունեցել դերասանուհի Գուփսե Օզայի հետ, ով իր թվիթերյան հաշիվն օգտագործում է գերազանցապես մշակութային կյանքի լուսաբանման համար և Աֆրինի մասին որևէ հրապարակում չի կատարել։ Սակայն երբ լսել է Ալյասկայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի պատճառով հազարավոր մարդիկ նն զոհվել, դերասանուհին ցավակցական հրապարակում է կատարել։ Հենց այդ հրապարակման համար նա քննադատության է ենթարկվել այլ օգտատերերի կողմից։ Ի վերջո, Օզայը հարկադրված է եղել ներողություն խնդրել և հեռացնել Ալյասկայի վերաբերյալ իր գրառումը։

«Մի ռադիոհաղորդվար կոչ է անում զարկել բոլոր նրանց, ովքեր գործողության դեմ կբողոքեն, ձայն կհանեն․ լինի դա լրագրող, թե պատգամավոր։ Եվ սա ցույց է տալիս, թե Լինչի դատաստանի մշակույթը այս հասարակության մեջ ինչ աստիճանի է հասել։ 2008թ․ հրատարակված «Լինչի ռեժիմը Թուրքիայում» վերնագրով գրքի հեղինակ Թանըլ Բորայի վկայությամբ՝ անցած 10 տարիների ընթացքում Լինչի դատաստանի մշակույթում բացասական «զարգացում» է գրանցվել», – գրում է գերմանական պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ հասարակության շրջանում Լինչի դատաստանի տարածմանն ու սովորական դառնալուն մեծապես նպաստել է նաև դեկտեմբերին ընդունված համար 696 KHK-ն (օրենքի ուժ ունեցող որոշումը)։ Դրա համաձայն՝ «2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և ահաբեկչական գործողությունների կամ դրանց հաջորդած զարգացումների ճնշմանն ուղղված գործողությունները» անպատիժ կմնան։ Ընդ որում նմանատիպ հիմնավորմամբ անպատիժ կերպով ճնշումներ կարող են գործադրել ինչպես պետական աշխատակիցներն՝ իրենց պաշտոնական իրավասությունների ու պարտականությունների շրջանակներում, այնպես էլ այդպիսիք չհանդիսացողները։