Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը. ԱՀ ԱԺ նախագահ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը կանանց միամսյակի առիթով

Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր:

Ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով:

Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:

Հայ կինն ու մայրը իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր է ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները:

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ , կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:

Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:

Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել: