Հանցագործությանն առնչությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ձեռք չի բերվել. կայացվել է արդարացման դատավճիռ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, Մուրադ Վարդանյանին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ. տեղեկացնում է Փաստինֆոն:

Սկզբնապես՝ 24.12.2015թ., քրեական գործը հարուցվել է սպանության փորձի հատկանիշներով, Մուրադ Վարդանյանն էլ օրեր անց՝ 30.12.2015թ., գործում ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը, և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ: Սակայն հետագայում 24.10.2016թ. քննիչի որոշմամբ Մ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով վերացվել է, նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Ըստ մեղադրանքի, նա 2015թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու հարևանությամբ գտնվող, նույն գյուղի բնակիչ Սպարտակ Մալխասյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութին հարող տարածքում կայանված, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով նախաքննությամբ չպարզված տեսակի և մոդելի հրազենը, նույն վայրում հրազենը պահել է Արագածավան գյուղի բնակիչ Կարեն Սրապյանի ոտքերի ուղղությամբ: Վերջինիս կողմից հրազենը հեռացնելու խնդրանքից հետո մոտեցել է նույն վայրում գտնվող Աշոտ Կարապետյանին և այս անգամ հրազենը պահել վերջինիս ոտքերի ուղղությամբ:

Չնայած Աշոտ Կարապետյանի կողմից հրազենը մի կողմ տանելու խնդրանքին, «խուլիգանական դրդումներով՝ առանց որևէ պատճառի, սեփական անձի առավելությունն ընդգծելով և իրեն վեր դասելով հասարակությունից, հրազենով մեկ անգամ կրակել է Աշոտ Կարապետյանի ոտքերի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով՝ աջ ծնկահոդի հոդաշապիկի, ջլերի, մկանների, անոթների վնասումով աջ ծնկահոդի ու ձախ ազդրի շրջանների հրազենային վերքերի ձևով, և դեպքի վայրից դիմել է փախուստի»:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել առ այն, որ ինքը որևէ մեկի վրա հրազեն չի պահել և չի կրակել: 2015թ. դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր է, որ գտնվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու հարևանությամբ գտնվող, նույն գյուղի բնակիչ Սպարտակ Մալխասյանին պատկանող ավտոպահեստամասերի խանութին հարող տարածքում, սակայն որևէ միջադեպի ականատես կամ մասնակից չի եղել:
Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Մուրադ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը դատաքննությամբ չի ապացուցվել, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Դատարանն արձանագրել է, որ գործի նախաքննության ընթացքում Մուրադ Վարդանյանի և վկա Կարեն Սրապյանի միջև առերեսում չի կատարվել, իսկ դատաքննության ընթացքում վկա Կարեն Սրապյանի ներկայությունը ապահովելու հնարավորության բացակայության պատճառով Մուրադ Վարդանյանը զրկվել է նրան հարցեր ուղղելու իր իրավունքից: Ուստի, ըստ դատարանի իրավական վերլուծության, վկա Կարեն Սրապյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը որպես թույլատրելի ապացույց չի կարող դրվել դատավճռի հիմքում:

Դատարանը գտել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Կարեն Սրապյանի ցուցմունքը Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիքորոշումների լույսի ներքո հանդիսանում է «միակ» և «վճռորոշ» ապացույցը, որոշիչ նշանակություն ունի գործի ելքի համար, քանի որ վկայի չստուգված ցուցմունքը չի հիմնավորվում այլ հաստատված ապացույցներով:

Դատարանն այսպիսով հիմնավորված և ապացուցված չի համարել ամբաստանյալ Մուրադ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ արձանագրելով, որ մեղսագրվող արարքին ամբաստանյալ Մուրադ Վարդանյանի առնչությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց սույն քրեական գործով դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել:

Դատարանն արձանագրել է, որ քրեական գործով դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Մուրադ Վարդանյանը կատարել է ՀՀ քրեական օրենս գրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցավոր արարք և գտել, որ Մուրադ Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենս գրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքով պետք է կայացնել արդարացման դատավճիռ:

Մեղադրողն արդեն իսկ բողոքարկել է արդարացման դատավճիռը Վերաքննիչ դատարան: Մեղադրողը միջնորդում է ամբողջությամբ բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը, Մուրադ Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ նշանակել կատարած արարքին և նրա անձին համապատասխան ազատազրկման ձևով պատիժ` 3 տարի 6 ամիս ժամկետով կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության: