Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր. Սուրեն Պապիկյան

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ավարտին են մոտենում Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերի ամբողջական գազաֆիկացման աշխատանքները, այս մասին ֆեյբուքյան էջում գրում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Դեռևս երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բնակիչներին խոստացանք մինչև 2021թ․ իրականացնել Մեղրիի երեք խոշոր բնակավայրերի գազաֆիկացման ծրագիրը՝ ընդգրկելով նաև Լեհվազ բնակավայրը։

Առաջիկա երկու ամիսներին աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, և կապույտ վառելիքը հասանելի կլինի Մեղրիի շուրջ 9700 բնակչի։

Բացի բնակիչներից` ծրագրի շահառու են նաև 38 տնտեսվարող, 3 դպրոց և 5 մանկապարտեզ, որոնք ևս կապահովվեն բնական գազով: Աշխատանքներն իրականացվում են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` կառավարության ֆինանսավորմամբ։ Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ 19816 գծամետր խողովակաշարի մոնտաժման համար ներդրվել է շուրջ 257,5 միլիոն դրամ։