Վարդազարյանը 3 օր շարունակ տեռորի ենթարկեց դատական համակարգի հեղինակությունը․ Հայկ Կոնջորյան

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դասակարգել է դատավորներին և դա արել է ամենաբարձր մակարդակով, որովհետև նա քաղաքական փոթորիկների, պետական անվտանգության հետ կապված երկրում ստեղծված օրհասական վիճակում արել է քաղաքական հայտարարություն: Հենց այդ պահից դատավոր Վարդազարյանը ներխուժել է քաղաքականության դաշտ և այդ պահից դադարել է լինել դատավոր և միաժամանակ չի էլ դարձել քաղաքական գործիչ»,- այս մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Այդ մարդը, որ մնացել է այդ երկու աշխարհների արանքում, այսօր հանդիսանում է դատական իշխանության՝ ԲԴԽ-ի ղեկավարը: Հենց Ռուբեն Վարդազարյանն է, որ դասակարգել է դատավորներին, որ այսօր հանդիսանում է ՀՀ դատական համակարգի խարանը»,- ասաց պատգամավորը:

Կոնջորյանի խոսքով՝ եթե բոլոր պարկեշտ դատավորները ցանկանում են այդ խարանից օր առաջ ազատվել, ապա դատական համակարգը ինքը պետք է ինքնամաքրվի:

«2018 թվականից հետո Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, և մենք որոշել ենք պատռել այն սավանը, որով մենք միշտ ծածկում էինք պրոբլեմները, այդ թվում՝ դատական համակարգի պրոբլեմները: Երբ մենք որոշել ենք, որ դատավորների հետ ստվերային գործարքների մեջ չենք մտնելու, մենք որոշել ենք նաև, որ այս ամբիոնում պետք է բաց տեքստով խոսենք իրար հետ, և դա միշտ ռիսկ է, որովհետև ազատությունը, ժողովրդավարությունը ռիսկ է, բայց թափանցիկությունն է ժողովրդավարության գինը: Յուրաքանչյուրս պետք է գանք կանգնենք այս ամբիոնի մոտ և պաշտպանենք մեր արժանապատվությունը, պատիվը»,- ասաց Կոնջորյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ պատրաստ է ամբիոնից մեծարել բոլոր այն դատավորներին, որոնք առաջին հերթին մեծարում են իրենց աշխատանքը, բայց չի կարող մեծարել այն դատավորին, որն ապականում է իր աշխատանքը:

«Ես չեմ կարող մեծարել Ռուբեն Վարդազարյանին, որը երեք օր շարունակ վիրավորեց բոլորի բանականությունն այս ամբիոնից, որը երեք օր շարունակ տեռորի ենթարկեց դատական համակարգի հեղինակությունը»,- նշեց Կոնջորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: