Ահաբեկչություն Շվեդիայում․ 8 վիրավոր․ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր ականատեսներին արձագանքել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Շվեդիայի հարավում գտնվող Վետլանդա քաղաքում հարձակման արդյունքում վիրավորվել է 8 մարդ։ Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչական հարձակում, գրում է vesti.ru-ն։

Բոլորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հետաքննություն շահերից ելնելով նրանց մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր ականատեսներին պատմել ամենը, ինչ տեսել են։ Երկրի վարչապետը կատարվածն անվանել է «զզվելի հարձակում»։

«Այս հարձակումը հիշեցնում է այն մասին, թե ինչքան փխրուն է մեր հանգիստ կյանքը։ Կոչ եմ անում բոլորին մտածել բռնությունից տուժածների մասին, այն կանանց ու տղամարդկանց մասին, որոնք աշխատում են հիվանդանոցներում, ոստիկանությունում, համայնքներում, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ ու կարգ ու կանոնի վերականգնմամբ»,- ասել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը։

Հայտնի է, որ հարձակվողը, որն արդեն ոչ մեկ անգամ հայտնվել է Ոստիկանության տեսադաշտում, իր մոտ ունեցել է սառը զենք. ենթադրաբար, դանակ։ Ի սկսզբանե գրոհը որակել են որպես սպանության փորձ, սակայն ավելի ուշ սկսել են դիտարկել ահաբեկչության վարկածը։

«Ոստիկանությունը կրակ է բացել հարձակվողի վրա, նա վիրավորվել է ու գտնվում է հիվանդանոցում։ Այժմ նա գտնվում է հսկողության տակ։ Հարձակվողի տարիքը, ենթադրաբար 20 է։ Մենք մի քանի ականատեսներ ունենք։ Մենք աշխատում ենք նրանց հետ՝ կատարվածի բոլոր հանգամանքները բացահայտելու համար»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչ Անգելիկա Իսրաելսոն Սիլֆվերը։

 

Տաթև Ֆռանգյան