Էրդողան-Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ, գրում է ermenihaber-ը:

ՆԱՏՕ-ի անդամներ Ֆրանսիան և Թուրքիան Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ունեցել։ Սակայն փետրվարին կողմերը հայտարարեցին երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնելու մասին։

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռուստակոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում կողմերը շեշտել են երկկողմ համագործակցության ոլորտում առկա «լուրջ նախադրյալները» և հաստատել, որ ցանկանում են համերաշխ գործել անվտանգության և այլ հարցերում։

Հեռուստակոնֆերանսից հետո Ֆրանսիայի խորհրդարանական նիստում ելույթ ունեցած լե Դրիանը հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան, հայտարարություններն ավելի վստահություն ներշնչող են»։ Նրա խոսքով՝  Թուրքիայի կողմից դրական ազդակներ են ստացվել ինչպես Միջերկրական ծովում հորատման աշխատանքների դադարեցման, այնպես էլ Թուրքիա-Հունաստան բանակցությունների վերսկսման վեաբերյալ։

Անդրադառնալով Լիբիայի, Իրաքի և Արցախի հիմնախնդիրներին՝ Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծել է, որ հարաբերությունները խոցելի են, քանի որ տարաձայնությունների ցանկը շատ մեծ է, բայց մյուս կողմից, Ֆրանսիան Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ է ցանկանում։ Ֆրանսիացի պաշտոնյան, այնուամենայնիվ, շեշտել է, որ առայժմ միայն խոսքեր ու հայտարարություններ կան, մինչդեռ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք էլ արդեն հնարավորություն կտան որոշակի գնահատականներ տալ։