Սպանությունը կա «17+»-ի զինանոցում․ հռհռում են գնդակահարության տեսարանից, բայց ոտնատակ կտա ժողովուրդը․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:05
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
30.06.2026 | 14:03
Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, Օնիկ Գասպարյանի հեռացումը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից արդյո՞ք վերջ է տալիս ռազմական հեղաշրջման շուրջ խոսակցություններին։ Եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանը հեռանում է, չէ՞ որ Փաշինյանից դժգոհ գեներալները մնում են։

-Վարչապետը շատ հստակ իր դիրքորոշումն արտահայտեց՝ նկատելով, որ բոլորը պետք է շարունակեն աշխատել և, ըստ երևույթին, այստեղ ավելի կարևոր էր կարգի հրավիրել այդ անօրինական գործողության կազմակերպիչներին, կարող եմ ասել՝ հակասահմանադրական։ Չեմ կարծում, թե այստեղ վրեժխնդրություն պետք է լինի, հետապնդումներ, այլ պետք է հանգիստ հասկանալ՝ ով է կազմակերպել, ինչ նպատակով և բացառել երևէ, որ հետագայում Զինված ուժերը փորձեն ներքաշել քաղաքական բանավեճի, պայքարի մեջ։ Սուր զարգացումներ չեն լինի։ Մարդիկ պետք է հետևություններ անեն և գիտակցեն, որ չի կարելի խախտել Սահմանադրությունը և բոլորը մեկընդմիշտ պետք է ականջներին օղ անեն, որ օրենքների խախտումները դրական արդյունքի չեն բերում։

-Կանխատեսումներ են հնչում, որ քաղաքական պայքարով Նիկոլ Փաշինյանին հեռացնել չկարողացող 17 ուժերը, որ «Հոկտեմբերի 27» տեսած ԱԺ-ի դիմաց գնդակահարության տեսարան են բեմադրում, կարող են գնալ Փաշինյանի՝ ֆիզիկական ոչնչացման։ Դա չափազանցվա՞ծ սպասում է։

-Ո՛չ, դա իրենց պրակտիկայում հայտնի մեթոդ է և բազմիցս կիրառել են ֆիզիկական ոչնչացում։ Երբ որ Վազգեն Մանուկյանն ասեց՝ 10 րոպեից չգամ, իմ հետևից եկեք, գրոհեց Ազգային ժողովը, ու տեսանք ինչ կատարվեց, պատասխան կրե՞ց դրա համար։ Կազմակերպեց հեղաշրջման փորձ, բայց ոչ մի պատասխան չստացավ։ Էս մարդիկ սովոր են։ Եկեք հիշենք, թե այս երեսուն տարում քանի սպանություն է եղել և ում են մեղադրել հիմնականում կամ սպանողները ո՞ր քաղաքական ուժում են դաստիարակվել։

Հիշեք՝ մեր սփյուռքը ոնց է պառակտվել, մարդիկ տերտերի են սպանել՝ եկեղեցին պառակտելու նպատակով։ Կա իրենց զինանոցում էդ մեթոդը, բայց ոտնատակ կտա ժողովուրդն իրենց։ Այնպես չէ, որ նրանք ունակ չեն բաների։ Ես տեսել եմ այդ տեսարանը, խոսքը Չաուշեսկուի սպանության մասին չի, հասկացանք դա, այնտեղ մի նախկին պատգամավոր հռհռում էր, երբ Սերժը Ծաղկաձորում անօրինական առաջադրվում էր վարչապետ, պարում էր, իսկ այստեղ հռհռում էր սպանության տեսարան նայելիս։ Էս ա սրանց էությունը՝ շամաններ են սրանք։ Պետք է հա կրկնեմ՝ ձեր ցնցոտիներն ու զանգուլակները վաղուց հմայիչ չեն, վերադարձեք քաղաքական դաշտ։

-Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած «Վե՛րջ թավիշին» արտահայտությանը հրապարակում հավաքավածները բուռն արձագանքեցին, բայց կա գնահատական, որ սա հերթական անհետևանք հայտարարությունն է լինելու, և օրինակ՝ տասնամյակներով ընտրակեղծիքներ արածները իրեն մեղադրելու են ընտրություն կեղծելու մեջ։ Ի՞նչ տեսակետ ունեք՝ ո՞րն է իշխանության անելիքը։

-Նոր իշխանության գործունեությունից ես գոհացած չեմ՝ բազմաթիվ թերություններ, բացթողումներ և չարած խոստումներ ունեն։ Պետք է գիտակցել, որ այս նոր իրավիճակում կառաջանան քաղաքական նոր ուժեր։ Պետք է դրսևորել համբերություն և այս իշխանության գործունեությունը պետք է զուգորդվի խստագույն քննադատությամբ՝ արդյունավետ ելքեր ցույց տալով։ «Վե՛րջ թավիշին» ասվածը չի նշանակում կոպալն առնել, գնալ գլխներին խփել, այլ դա օրենքի գերակայություն հաստատելն է երկրում։ Պետք է նաև վիրահատական միջոցների դիմել։ Պետք է հավաքվել և լուրջ քաղաքական գնահատական տալ անցյալին՝ անցյալի գործիչներին և ասել՝ պետությունը բռնազավթված է եղել, պետական մեքենան ծառայել է մի քանի ընտանիքների, ավազակախմբերի, պետությունը ազատագրել ենք, բայց պետության դատական թևը մնացել է բռնազավթված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան