Վրաստանում ընդդիմությունը ժամանակավորապես հետաձգում է ցույցերը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վրաստանի միասնական ընդդիմության ներկայացուցիչները Միացյալ ազգային շարժում կուսակցության գրասենյակում հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որի ընթացքում ընդգծել են՝ նախատեսված մասշտաբային ցույցերը կհետաձգվեն մինչև մարտի 20-ը, գրում է aliq.ge-ն։

Վաղվա համար նախատեսված ցույցը, որի ընթացքում պետք է արգելափակվեր կառավարության շենքը, կվերափոխվի ավտոերթի: Ավտոերթով ցուցարարները կշարժվեն դեպի Ռուսթավի, որտեղի բանտում է կալանավորված ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան:

«Որպեսզի իշխանությունը բանակցությունները ընդհատելու պատճառ չունենա, որոշում ենք կայացրել ժամանակավորապես հետաձգել շենքերի արգելափակման ցույցերը: Սրա նպատակն է նաև առավելագույն կերպով խուսափել ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներից»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավան:

Հիշեցնենք՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած երկխոսության հաջորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում, մարտի 15-ին, որտեղ կողմերը կարձանագրեն երկխոսության արդյունքում եղած առաջընթացը:

Իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը կայացել էր մարտի 1-ին. Շարլ Միշելը վեց կետ էր առաջարկել, որի շուրջ կողմերը համաձայնել էին: Կետերից մեկը ենթադրում էր արտահերթ ընտրություններ անցնկացնելու, Մելիային ազատելու վերաբերյալ քննարկումներ: Հանդիպման հաջորդ օրը, սակայն, ընդդիմությունն անցկացրեց խորհրդարանի շենքի արգելափակման՝ նախապես ծրագրված ակցիան: Ցուցարարների ու ոստիկանների միջև  բախումներ էին եղել, բերման էին ենթարկվել տասնյակ ցուցարարներ: Ցույցից հետո իշխանությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք չի կարող լինել: Ընդդիմությունը գտնում է, որ Միշելի հետ հանդիպումից հետո իշխանությունը քննարկել է կետերը Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով արգելել է անդրադառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին: