Հրամանատարական հավաքներ Զինված ուժերում
Մարտի 3-ին ՀՀ ԶՈՒ 2-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը պարապմունք է անցկացրել ենթակա զորամասերի կրակային աջակցման և նռնականետային ստորաբաժանումների հրամանատարների հետ։
ՊՆ տարածած հաղորդագրության համաաձայն՝ պարապմունքի անցկացման նպատակն էր զինծառայողների պատրաստվածության աստիճանի ստուգումը և հրամանատարների մասնագիտական հմտությունների կատարելագործումը։