Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ:

«Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայությանն առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա:

Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը»: