Ձեզ «վնգստացող դատավորների» շարքի՞ն եք դասում, թե՞ հայրենիքի նվիրյալների․պատգամավորը ԲԴԽ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

«Չգիտեմ՝ ինչպես եք Ձեզ իրավունք վերապահում չպատասխանել որևէ պատգամավորի հարցի, եթե նույնիսկ այն կրկնվում է։ Երբ կավարտեմ հարցս, առաջարկում եմ Ձեզ այդ հարցին պատասխանել, որովհետև Դուք մասնագիտական քննարկման չեք մասնակցում, այլ քաղաքական թիվ մեկ ամբիոնի մոտ եք գտնվում։ Դուք Ձեր պահվածքով ստիպել եք մեզ մտածել, որ Դուք քաղաքականություն մտնլու հայտ եք ներկայացրել»,- ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորը հարցրեց. «Դուք ձեզ դասում եք վնգստացո՞ղ դատավորների շարքին, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալների»:

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ իրեն դասում է հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալների շարքին, ոչ թե պատերի տակ վնգստացող դատավորների շարքին:

Պատգամավորն արձագանքեց, որ ԲԴԽ նախագահը փաստորեն չի բացառում, որ կան վնգստացող դատավորներ. «Ո՞ւմ եք դու համարում վնգստացող դատավոր»:

Ի պատասխան Վարդազարյանն ասաց. «Այո՛, համակարգում կան նաև վնգստացող դատավորներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: