Պատրաստ եմ այսօր էլ նույն հայտարարությունն անել․ Վարդազարյանը՝ նոյեմբերի 15-ի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.03.2021 | 13:45«Եթե դուք հնարավորություն ունենայիք նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությունը նորից գրելու, կօգտագործեի՞ք նույն ձևակերպումը: Ձեր կոչով փորձել եք թասիբի գցել դատավորների այն հատվածին, որոնց, ըստ ձեզ, մեր իշխանությւոնն է վիրավորել»,- ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ես պատրաստ եմ այսօր էլ նույն հայտարարությունն անել` ընտրելով նույն բառերը»: Նա նաև հավելեց, որ անհասկանալի է, թե ինչու է դատավորներին ուղղված՝ քաղաքականությունից հեռու մնալու կոչը դիտարկվում որպես քաղաքական հայտարարություն: