Վրաստանի փոխվարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին չորեքշաբթի պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին  են հայտնում են Վրաստանի արտգործնախարարությունից, փոխանցում է  Sputnik Georgia-ն:

Տեղեկացվում է, որ այցի ընթացքում ԱԳ նախարարը հանդիպում կունենա իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո նախարարները համատեղ հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար:

Հիշեցնենք՝ Վրաստանի ընդդիմությունը  բողոքի ցույցեր է անցկացնում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքելով ձայների 48,22%-ը, ստացել է երկրի օրենսդիր մարմնի 150 տեղերից 90-ը: Ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ հաջողությունը գրանցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «ՄԱՇ» կուսակցությունը, որի օգտին է քվեարկել ընտրողների 27,18%-ը, ստանալով 36 ձայն խորհրդարանում:

Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ հեռանալու պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն էին ՝ կապված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիայի ձերբակալման հետ: Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել Իրակլի Ղարիբաշվիլիին։

 

Տաթև Ֆռանգյան