ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է

Լուրեր

16.05.2024 | 12:56
Ոստիկանները բերման ենթարկեցին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 12:54
Բաքուն Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգել է
16.05.2024 | 12:47
Այս գիշեր թաց ձյուն է սպասվում լեռնային շրջաններում
16.05.2024 | 12:43
Ո՞ւմ շուրջը կա համախմբում․ Դանիելյանը՝ իրենց շարժման վարչապետի թեկնածուի մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 12:42
Ռուսական զորքերն ակտիվացրել են հարձակումները Զապորոժիեի շրջանում․ Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ
16.05.2024 | 12:31
Տավուշի սահմանագծի հատվածների համատեղ արձանագրությունը ստորագրվել է, նախկին պատգամավոր է կալանավորվել․ ԼՈՒՐԵՐ
16.05.2024 | 12:24
Հանցագործություն է․Գառնիկ Դանիելյանը՝ սահմանազատման վերաբերյալ հայ-ադրբեջանական արձանագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 12:10
Վլադիմիր Պուտինը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
16.05.2024 | 12:01
Ակցիայի երեք մասնակից է բերման ենթարկվել․ ՆԳՆ
16.05.2024 | 12:00
Ոսկեպարի եկեղեցու հատվածում որևէ խնդիր չունեցանք, ճանապարհը մեր տարածքում է և անվտանգ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 11:57
Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին․ Խուդինյանը չի մանրամասնում՝ ինչու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 11:46
Ստորագրված արձանագրությունը երկու պատճառով համարում եմ մեծ հաջողություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 11:42
Բաքվի դատարան Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
16.05.2024 | 11:35
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
16.05.2024 | 11:23
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կբացվի
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ անցանելի։

Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: