Պետք է ապացուցենք, որ «վնգստացող դատավորներ» չկան․ Ռուբեն Վարդազարյանի պատասխանը՝ Մարիա Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԱԺ նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հիշեցրեց նրա՝ նոյեմբերի 15-ի ուղերձը, որում նշվում էր նաև․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ 2 տարի ողջ հանրությանն ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Պատգամավորը հարցրեց, թե ինչով էր պայմանավորված ԲԴԽ նախագահի կոչի մեջ ՀՀ վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական խոսքին հղումը. «Ինչո՞ւ չսահմանափակվեցիք ձեր մասնագիտական իրավական բառապաշարով»։

«Ես գտնում եմ, որ այդ օրերին, երբ կրքերը բորբոքված էին, ես պարտավոր էի դատավորներին նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականանան։ Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են։ Ես գտնում եմ, որ իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև այսօր քան երբեք դատարաններն աշխատում են առավել անկախ»,- պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է քաղաքական բառապաշարից օգտվելուն, ԲԴԽ նախագահը նշեց. «Այո, օգտագործել եմ այդ բառակապակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ պահին ամբողջ դատական համակարգն ալեկոծված էր այդ հարցադրումով՝ ունենք, թե չունենք վնգստացող դատավորներ։ Ինձ բազմաթիվ դատավորներ այդ հարցը տվել են։ Եվ ես գտնում եմ, որ այդ հարցին մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի։ Այսօր էլ է այդ հարցը օրհասական, և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք վնգստացող դատավորներ»։

Մանրամասները՝ տեսանյութում: