Ինչի հետ է կապված դրամի շուրջ 10% արժեզրկումը և ինչպես այն կայունացնել. պատասխանում է Երիցյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
26.02.2021 | 11:03Ինչի՞ հետ է կապված դրամի շուրջ 10% արժեզրկումը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Երիցյանին այս հարցն ուղղեց ԱԺ պատգամվոր Սերգեյ Բագրատյանը:
«Դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է վարքագծային սպասումներով, որը սովորաբար կարճաժամկետ բնույթ է կրում: Որևէ անկառավարելի վիճակ չկա, ընթացիկ հաշիվը լավացել է, դա ֆունդամենտալ է այս գնահատակնը տալու համար, և ֆինանսական համակարգը բավականին կայունացել է, արտարժութային ռիսկերը բավականին հավասարակշռված են: Այսինքն՝ ֆինանսական համակարգը չունի այնպիսի վիճակ, որ իր պարտավորությունները ծածկված չլինեն արտարժութային իրացվելի ակտիվներով: Մենք էլ ամբող տարվա ընթացքում և՛ արտարժութային, և՛ դրամային իրացվելիություն ենք ներարկել տնտեսություն որպեսզի հնարավոր լինի սպասարկել և՛ տնտեսությունը, և՛ ֆինանսական համակարգը»,- նշեց Երիցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: