Հունաստանը հորդորել է Թուրքիային նախկին կարգավիճակին վերադարձնել Սուրբ Սոֆիայի տաճարը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հունաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին հորդորել է Թուրքիային իր նախկին՝ թանգարանի կարգավիճակին վերադարձնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը Անկարայի կողմից վերածվել է մզկիթի։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 46-րդ նստաշրջանին, գրում է ՏԱՍՍ-ը։

Դենդիասը նշել է, որ մշակութային իրավունքների ու մշակութային ժառանգության պահպանումը չափազանց կարևոր է Հունաստանի համար։

«Բոլոր պետությունները՝ անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերի, պարտավոր են ձեռնպահ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից։ Ես մասնավորապես նկատի ունեմ  Սուրբ Սոֆիայի տաճարի փոխակերպումը մզկիթի, ինչը հակասում է մշակութային ժառանգություն հասկացությանը։ Մենք մյուս բոլոր հաստատությունների ու միջազգային կազմակերպությունների հետ խնդրում ենք սույն հուշարձանին վերադարձնել նախկին կարգավիճակը»,- ընդգծել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։

 

Տաթև Ֆռանգյան