Հույս ունեմ՝ մինչև մահս Շուշվա փողոցներով պիտի քայլեմ․ Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.02.2021 | 15:22Շարունակելով սահմաններում մարտական հերթապահությունը փետրվարի 22-ին Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը մեկնեցին սահման՝ մարտական հերթափոխի:
225 հոգի՝ Երկրապահ կամավորականների միության Արագածոտնի մարզի տարածքային բաժանմունքների, Արտաշատի տարածքային բաժանմունքի, Երկրապահ կամավորականների միության «Կարմիր բերետների» վաշտերը կկատարեն իրենց առջեւ դրված առաջադրանքները, կապահովեն սահմանների անվտանգությունը:
Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Հիշենք, այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,-ասաց Սասուն Միքայելյանը: