ՀՀ օդանավը առևանգվե՞լ է, թե՞ այլ բան․ քաղավիացիայի բացատրությունը․ Լուրեր

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Ոստիկանությունը 51 մարդ է բերման ենթարկել Կառավարության մասնաշենքի մոտ ընդդիմության անցկացրած ցույցից։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից։ Ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել նաև ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որի շրթունքը վնասվել է այդ ընթացքում։

Ընդդիմության հանրահավաքը կազմակերպված էր այդ շենքի առջև, քանի որ այնտեղ էր այցելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ոստիկանության ուղեկցությամբ կարողացել է մտնել շենք։

Ցույցի կազմակերպիչներից ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ նշել է, որ այսպես է լինելու ամեն օր, ու իշխանությունն ստիպված է լինելու իրենց շրջապատել ոստիկանական ուժերով իր իշխանությունը պահելու համա

Ազգային ժողովում ընդդիմության հայտարարություններին պատասխանել է խորհրդարանի փոխխոսնակ, իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը գիտի, որ նոր ընտրության դեպքում իշխող ուժը կրկին հաղթանակ կտանի։

Դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ևս անդրադարձել է հարցին՝ նշելով, որ oդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն, ի վերջո հայտնվել է Թեհրանում։ Նա հարցադրում է արել՝ հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում։

Քաղավիացիայի կոմիտեն այս առիթով հայտարարություն է տարածել ու նշել, որ առևանգման մասին տեղեկություն չեն ստացել։ Ըստ կոմիտեի՝ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն