Նախնական տվյալներով` 1600 անհետ կորած զինծառայող ունեինք. 1000+ հիմնադրամի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Անհետ կորած զինծառայող ունեցող ընտանիքները պետք է դիմեն դատարան: Փետրվարի 10-ից հետո իրավունք ունեն դիմելու դատարան և խնդրելու, որ դատարանը անհայտ բացակայող ճանաչի իրենց զինծառայողին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Մենք պայմանավորվածություն ունենք փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ, որ անվճար սպասարկեն մեր այդ քաղաքացիներին և իրավաբանական փաստաթղթերը պատրաստեն, որպեսզի մարդիկ կարողանան այդ վճիռները ստանալ: Անհայտ բացակայող կարգավիճակը իրավական կարգավիճակ է, այն պետք է ստանան՝ անկախ այն հանգամանքից՝ ուզում են հիմնադրամից հատուցում ստանալ, թե ոչ: Մինչ այդ կարգավիճակը ստանալը կամուրջ ծրագրով այդ ընտանիքներին 6-ամսյա աջակցություն է տրամադրվում»,- նշեց հիմնադրամի տնօրենը:

«Նախնական տվյալներով` 1600 անհետ կորած զինծառայող ունեինք:  Նրանց թիվը նվազում է, քանի որ մի մասը վերադառնում, մի մասի մարմինների նույնականացում է տեղի ունենում:

«Կամուրջ» ծրագրի ֆինանսավորման ներքո անհետ կորած զինծառայողների 803 ընտանիքի արդեն հատուցում է կատարվել»,- նշեց Ավետիքանը:

Մանրամասները՝ տեսանյութում: