ԲԴԽ-ն այսօր կքննարկի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավորի դիմումը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկելու է Գագիկ Ջհանգիրյանի` ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։
Factor.am-ի հետ զրույցում ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը ասաց ․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առաջարկով, այսօր, Խորհուրդում, հերթական նիստից հետո կքննարկի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումն ուղղված Խորհրդի նախագահին»:

Այսինքն ԲԴԽ-ն փակ նիստում կորոշի՝ արդյոք ունի լիազորություն դիմումին ընթացք տալու և սույն հարցով որոշում կայացնելու։

Նշենք, որ դատավորը ավելի վաղ ԲԴԽ նախագահին ուղղված դիմումի հիմքում նշել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը․ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ»,- նշել էր դատավորը։

Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում: