էկոլոգիական աղետ Իսրայելում․ մի քանի տասնյակ տոննա մազութ է լցվել Միջերկրական ծով․ ՖՈՏՈ

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

Մի քանի տասնյակ տոննա մազութ է լցվել Միջերկրական ծով՝ Իսրայելի ափամերձ շրջանի մեծ մասում։ Տեղի իշխանությունները խոսում են երկրի պատմության մեջ գրանցված մեծածավալ էկոլոգիական աղետի մասին, գրում է Aljazeera-ն։

Մազութի կտորներ են նկատվել Իսրայելի ափին տեղի ունեցած փոթորկից հետո։ Հազարավոր կամավորներ ու զինվորականներ օգնում են մաքրել ափամերձ շրջանները մազութի մնացորդներից, որն արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել վայրի բնությանը։ Տուժած շրջաններում հայտնաբերվել են սև գույնով ներկված սատկած կրիաներ, ձկներ ու թռչուններ։

Իսրայելի իշխանություններն այս աղետն անվանել են «երկրի պատմության մեջ գրանցված ամենալուրջ էկոլոգիական աղետը»։
Իսրայելի Շրջական միջավայրի, ՆԳՆ ու Առողջապահության նախարարությունները միասնական հայտարարությամբ են հանդես եկել՝ նախզգուշացնելով բնակչությանը Միջերկրական ծովի՝ 195 կմ ձգվող ափ այցելություններից՝ տեղեկացնելով, որ «մազութի արտանետումները կարող են վնասակար լինել հանրային առողջության համար»։


Իսրայելի շրջական միջավայրի պաշտպանության խմբերի ներկայացուցիչները կիրակի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ գործող օրենսդրությունը քիչ բան կարող է անել շրջակա միջավայրի աղետները կանխելու կամ դրանց լուծման համար:

Նրանք նախազգուշացրել են, որ այս աղետը պետք է սթափեցնող ահազանգ լինի ընդդիմության համար՝ ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարմիր ծովում կորալյան ժայռերով հայտնի իսրայելական Էյլաթ նավթային օբյեկտները միմյանց կապող պլանավորված նավթամուղի կառուցման հարցում։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիլա Գամլիելը կիրակի օրը այցելել են հարավային Աշդոդ նավահանգիստ՝ գնահատելու հասցված վնասի չափը:

Տաթև Ֆռանգյան