ՔԿԾ-ում քննարկել են քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակակարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, վերջինիս տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության համակարգի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների պետերը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության բաժնի և շտաբի ղեկավարությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի, ինչպես նաև թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի և առարկաների շրջանառության դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքները, ի հայտ եկած հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կառուցակարգերը։

Մասնավորապես հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես կալանավորված անձանց և դատապարտյալների, այնպես էլ քրեակատարողական ծառայողների (աշխատակիցների) հետ տարվող բացատրական-կանխարգելիչ աշխատանքների շարունակական ակտիվացմանը, անհատական և խմբային պարապմունքների պարբերական անցկացմանը, վերլուծությունների, ստուգայցերի և ստուգողական այլ գործողությունների արդյունավետության բարձրացմանը։ Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների ղեկավարության կողմից ներկայացվել է մոլախաղերի, դրամական միջոցների հավաքագրման, թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի և առարկաների շրջանառության, ներքին կանոնակարգի պահանջների այլ խախտումների, ինչպես նաև հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու դեպքերի բացառման նպատակով ձեռնարկված միջոցառումների փաստական վիճակը։ Քննարկվել են նաև Ծառայության պետ Արթուր Գոյունյանի ցուցումով նախատեսված միջոցառումների արդյունքները։

Խորհրդակցության ավարտին տրվել են քրեակատարողական ծառայողների և աշխատակիցների զգոնությունն ու կարգապահությունը բարձրացնելուն, հիմնարկներում կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառմանը, արգելված իրերի ներթափանցմանը, քրեական ենթամշակույթի բոլոր տեսակի երևույթների դեմ անզիջում պայքարի արդյունավետությանը միտված հասցեական հանձնարարականներ, նշվել է, որ իրավախախտումների դեմ պայքարը լինելու է հետևողական, և հատկապես քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներգրավմամբ ի հայտ եկած ցանկացած բացասական դրսևորում արժանանալու է կոշտ արձագանքի, օրենքի առաջ պատասխանը լինելու է խիստ և անխուսափելի։