ՀՀ ԱԻ նախարար նշանակվելուց հետո Ա․Փիլոյանը առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի Հանրապետություն

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։

Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։

ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։
Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը կարևորել, և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԻՆ ողջ անձնակազմին պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության և Արցախի ժողովրդին մատուցած անուրանալի ծառայությունների համար։

ԱԻ նախարար Փիլոյանն արցախցի գործընկերներին վստահեցրել է, որ առաջիկայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները, առաջարկելով հաճախակիացնել փոխադարձ այցելությունները։

Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ մեկտեղ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին, այցելել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, Ճգնաժամային նկառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։

Գործընկերներն այնուհետև այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից գոհ են։ ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքեր են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։

Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների, նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին, նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը, ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։